Տիեզերքի այն հատվածը, որտեղ մենք ենք ապրում, կազմված է նյութերից: Բայց գոյություն ունեն նաև «հականյութեր», որոնք դեռ անհասկանալի պատճառներով մեր ճանաչած աշխարհի շատ փոքր մասն են կազմում:
Մեզ շրջապատող նյութերը բաղկացած են ատոմներից: Ատոմները ունեն միջուկ, որի շուրջ պտտվում են էլեկտրոնները: Սա շատ նման է մոլորակների արևի շուրջը պտտվելուն:
![]() |
Ատոմի մոդել |
Ամենապարզ ատոմը ջրածնի ատոմն է՝ միջուկում միայն մեկ մասնիկ կա՝ պրոտոն, որի լիցքը պայմանական դրական են համարում: Այս միջուկի շուրջ պտտվում է մեկ էլեկտրոն, որի լիցքը ընդունված է համարել բացասական:
Բացի հայտնի մասնիկներից, գոյություն ունեն նաև նրանց հակամասնիկները: Նրանք նույնպես մասնիկներ են, որոնց որոշ հատկությունները սովորական, մեզ շրջապատող մասնիկների հատկությունների ճիշտ հակառակն են:
Այդպես, օրինակ էլեկտրոնի հակամասնիկը կոչվում է պոզիտրոն. այն նույն զանգվածն ունի ինչ էլեկտրոնը, բայց դրական է լիցքավորված:
Նույն կերպ պրոտոնի հակամասնիկը՝ հակապրոտոնը, ունի բացասական լիցք, բայց ճիշտ նույն պրոտոնի զանգվածը:
Երբ մեծ էներգիայով պրոտոնը բախվում է մետաղական թիրախի հետ, ամեն մեկ միլիոն բախումից մեկում առաջանում են նոր՝ պրոտոն-հակապրոտոն զույգեր, ինչպես նաև շատ փոքրիկ մասնիկներ (ինչպես օրինակ Հիգսի բոզոնը, որը հայտնաբերվեց 2012 թ.-ին):
Երբ նյութը և հականյութը հանդիպում են միմյանց, տեղի է ունենում համբույր ոչնչացում, երկուսն էլ վերանում են, մնում է միայն էներգիա, որը ճառագայթվում է:
![]() |
Արագացուցիչ |
Մեծ արագություններ ունեցող մասնիկներ ստանում են արագացուցիչներում՝ հսկայական խողովակներում, որտեղ էլեկտրական և մագնիսական դաշտերի օգնությամբ մասնիկները արագացվում են ընդհուպ մինչև լույսի արագությունը:
Կան գծային և շրջանային արագացուցիչներ: Գծային արագացուցիչների աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. երբ լիցքավորված մասնիկները հայտնվում են էլեկտրական դաշտում, դաշտի ազդեցությամբ մասնիկները արագանում են, մեծ էներգիա ձեռք բերում:
![]() |
լիցքակիր մասնիկը էլեկտրական դաշտում |
Ի տարբերություն գծային արագացուցիչների, որոնցով մասնիկները միայն մեկ անգամ են անցնում, շրջանաձև արագացուցիչներում նրանք բազում պտույտներ են տալիս, արդյունքում ավելի ու ավելի մեծ էներգիա ձեռք բերելով: Այդպիսի արագացուցիչերը օգտագործում են մի հետաքրքիր սկզբունք՝ համասեռ մագնիսական դաշտում լցքավորված մասնիկները շարժվում են շրջանագծերով: Ընդ որում շրջանագծի շառավիղը կախված է մագնիսական դաշտից: Այդպիսով կարելի է ուզածդ մասնիկին պահել ուզածդ շառավղի վրա՝ ընտրելով միայն մագնիսական դաշտի արժեքը:
![]() |
Շրջանային արագացուցչի աշխատանքի սկզբունքը |
Բացի մագնիսական դաշտից, շրջանային արագացուցիչներում մասնիկի վրա կիրառում են էլեկտրական դաշտ, ինչպես գծային արագացուցիչներում: Արդյունքում մասնիկների էներգիան մեծանում է: Երբ շրջանագծով պտտվելիս մասնիկները ստանում են մաքսիմալ էներգիան, որ կարելի էր ստանալ այդ շրջանագծի վրա, նրանց մի փոքր շեղելով բերում են ավելի մեծ շառավղով արագացուցչում պտտվելուն:
![]() |
Մեծ հադրոնային կոլայդերը(LHC)` երկիր մոլորակի ամենամեծ արագացուցիչը |
Երկիր մոլորակի ամենամեծ շրջանաձև արագացուցիչը գտնվում է Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանին՝ Ժնև քաղաքի մոտ: Այն պատկանում է Եվրոպական Միջուկային Հետազոտությունների Կենտրոնին (CERN): 27 Կմ երկարությամբ շրջանագծով արագացուցչում պրոտոնները ձեռք են բերում մեծ էներգիա: Երբ բախվում են երկու այդպիսի մասնիկ, նրանք բաժանվում են բազում փոքր մասերի, որոնք էլ հայտնաբերվում են գրանցող սարքերի կողմից, տեղադրված արագացուցչի երկայնքով: Սա հնարավորություն է տալիս ստուգել շատ տեսական ենթադրությունների ճիշտ կամ սխալ լինելը:
![]() |
գրանցող սարք (դետեկտոր) |
Գրանցող սարքերը իսկապես հսկայական մեքենաներ են՝ բազմահարկ շենքի բարձրությամբ, որոնք շատ զգայուն են: Որպեսզի որևէ մասնիկ հայտնաբերվի, պիտի այս սարքերի օգնությամբ ստացված հսկայական տեղեկատվությունը մշակվի: Սա նման է խոտի դեզի մեջ ասեղ ման գալուն:
Բայց հետաքրքիրն այն է, որ որոշ դեպքերում դա հաջողվում է...
Բայց հետաքրքիրն այն է, որ որոշ դեպքերում դա հաջողվում է...
մոռացաք նշեք որ մեկ գրամ հականյութի արժեքը կազմում է 64 տրիլիոն դոլար
ReplyDeleteԿամ էլ 62֊100,բայց պիտի կարողանալ պահել որ մի հատ էլ որաշակի զանգված վաճառել
DeleteՀականյութ կարելի է գնել CERN-ի հուշանվերների խանութից՝ սրվակը 20-30 Եվրո
ReplyDeleteԴա ամենայն հավանականությամբ կեղծիքա
DeleteԻսկ ի՞նչ կարգի էներգիաներ են անջատվում 1 գրամ նյութի և հականյութի անհիլացումից:
ReplyDelete