Պատմական զարգացման ընթացքում մարդը բազմիցս փորձել է «նվաճել» երկինքը: Այստեղ կպատմենք մի քանի նախնական սարքերի և առաջին թռիչքների մասին, ինչպես նաև կներկայացնենք տարբեր թռչող սարքերի աշխատանքի սկզբունքը:
Showing posts with label Ֆիզիկայի պատմություն. Show all posts
Showing posts with label Ֆիզիկայի պատմություն. Show all posts
2015/05/10
2015/05/02
Հավերժական շարժիչ
Ժամանակին արքաները և մեծահարուստները հսկայական գումարներ են խոստացել հավերժական շարժիչ հայտնագործողին, լաբորատորիաների և անհրաժեշտ սարքերի վրա մեծ գումարներ են ծախսվել: Այստեղ կպատմենք այդպիսի սարքերի մասին, ինպես նաև կբացատրենք թե ինչու է անհնար նրանց աշխատանքը:
![]() |
| Լեոնարդո Դա Վինչիի ձեռագրերից |
Հավերժական շարժիչն այն մեխանիզմն է, որը կարող է անընդհատ աշխատել, չսպառելով սեփական էներգիան: Այդպիսի շարժչի գոյությանը հավատացող մարդկանց քանակը հատկապես շատ էր միջնադարում և անգամ Լեոնարդո Դա Վինչին ուներ գծագրեր, որտեղ նկարագրում էր «հավերժ էներգիայի» աղբյուրները:
2015/04/25
Լույսի արագության որոշումը
Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ լույսը տարածվում է
ակնթարթորեն` անսահման արագությամբ, սակայն 1676 թվականին դանիացի աստղագետ Օլե
Ռոյմերը ցույց տվեց, որ լույսը սահմանափակ արագություն ունի:
Նա դիտում էր Յուպիտեր մոլորակի ամենաներքին արբանյակի`
Իոյի խավարումը, այսինքն այն պահը երբ Իոն հայտնվում էր Յուպիտերի ստվերում:
Քանի որ Իոն Յուպիտերի շուրջ հաստատուն ուղեծրով էր
պտտվում, կարելի էր ենթադրել, որ նրա խավարումը նույնպես հաստատուն ժամանակահատված
անց տեղի կունենա, այսինքն` պարբերական կլինի:
![]() |
| Ռոյմերի` լույսի արագության որոշման մեթոդը: |
Սակայն
Ռոյմերի դիտումները ցույց էին տալիս, որ Իոյի պտտման պարբերությունը փոխվում
է տարվա ընթացում: Երբ Երկիրը մոտենում էր Յուպիտերին, այդ պարբերությունները
միջին արժեքից փոքր էին, իսկ երբ հեռանում էր Յուպիտերից` ավելի մեծ:
պիտակներ
Արեգակ,
Երկիր,
լույս,
խավարում,
Կարևոր փորձեր և փաստեր,
Յուպիտեր,
Ֆիզիկայի պատմություն
Subscribe to:
Posts (Atom)


