2015/04/25

Մազական երևույթ

Մազական երևույթները, կամ ինչպես ընդունված է՝ մազականությունը, բնության մեջ շատ տարածված երևույթ է: Երբ նեղ անոթի մեջ հեղուկը շարժվում է այլ ուժերին հակառակ (դիմադրություն, երկրի ձգողականություն և այլն), անոթը կոչվում է մազական, երևույթը՝ մազականություն:

Այն կարելի է հանդիպել ամենուր՝ փոքր մի մասով ջրին հպելիս վրձինը գրեթե ամբողջությամբ թրջվում է, ծառերը այս կերպ ջուր և սննդարար նյութեր են բարձրացնում ընդհուպ միչև կատար, որոշ փոքրիկ կենդանիներ հատուկ հարմարեցված բերանային ապարատ ունեն, որով ներքաշում են սնունդը:


Թվում է թե այս երևույթը հակասում է հայտնի օրենքներին, սակայն ոչ: Անոթով հեղուկը բարձրանում է վեր, քանի որ այն փոխազդում է անոթի պատերի հետ՝ հեղուկը փորձում է հնարավորինս ազատ լինել, իսկ անոթը արգելում է: Մակերևույթին առաջանում է լարվածության ուժ, որի միջոցով էլ հեղուկը շարժվում է՝ գալով ավելի «ձեռնտու» վիճակի: Կան նյութերը, որոնց համար այդ վիճակը բարձր է հիմնական վիճակից, (ինչպես օրինակ ջուրը), և կան, որ ցածր է (օրինակ սնդիկը):




Հետաքրքրական է, որ առաջին անգամ մազական երևույթը նկարագրել է Լեոնարդո Դա Վինչին (15-16 դար), սակայն անկարող է եղել բացատրել այն: Այդ ժամանակից ի վեր շատ գիտնականներ են փորձել բացատրել, սակայն բացատրությունները եղել են շատ հեռու իրականությունից: Երևույթը ամբողջությամբ բացատրել և նկարագրել են Թոմաս Յանգը և Պիեռ-Սայմոն Լապլասը, սակայն միայն 19-րդ դարում: Հատկանշական է, որ Ալբերտ Այնշտայնի առաջին գիտական հոդվածը հենց այս թեմայով է եղել, 1900թ.-ին:

Այս երևույթի շնորհիվ հեղուկների  տեղափոխումը գրավիչ է, քանի որ հավելյալ աշխատանք չի պահանջում, իսկ դա կարևոր է, երբ գործ ենք ունենում փոքր չափերի հետ: Այդ իսկ պատճառով այս երևույթը հաճախ կիրառվում է բժշկության մեջ:






No comments:

Post a Comment