2015/04/24

Քարն ու փետուրը միաժամանա՞կ են ընկնում

Մինչև Գալիլեո Գալիլեյի հայտնագործությունը, որ բոլոր մարմիններն ընկնում են նույն արագացմամբ, մարդիկ առաջնորդվում էին Արիստոտելի պատկերացմամբ, ըստ որի` ծանր մարմիններն ավելի արագ են ընկնում քան թեթև մարմինները: Արիստոտելն հենց այդ կերպ էր մեկնաբանում այն փաստը, որ փետուրն ավելի դանդաղ է ընկնում, քան օրինակ քարը: 

Իսկ Գալիլեյն իր երևի ամենահայտնի փորձի միջոցով ապացուցեց, որ Արիստոտելը սխալ էր: Նա Պիզայի աշտարակից տարբեր զանգվածներ ունեցող երկու գնդակներ նետեց, որոնք միաժամանակ հասան գետնին:

Համաձայն Գալիլեյի, Արիստոտելի փորձում փետուրը և քարը միաժամանակ չեն ընկնում, քանի որ փետուրի վրա օդի ավելի մեծ դիմադրության ուժ է ազդում, որը դանդաղեցնում է նրա ընթացքը: Եթե Արիստոտելը նույն փորձը կատարեր վակուումում, կտեսներ որ թե՛ քարը, թե՛ փետուրը միաժամանակ կընկնեն:

1 comment:

  1. Ենթադրում եմ, որ Գալիլեյի նետած տարբեր զանգվածով գնդերը միևնույն ձևն ու ծավալն են ունեցել։

    ReplyDelete