2015/04/26

Մեր սիրելի աստղերի ապրելակերպն ու խենթությունները

Մարդիկ շատ են  սիրում հետևել իրենց սիրելի աստղերի ապրելակերպին, առօրյային և նրանց խենթություններին: 

Ես նույնպես հետևում եմ իմ սիրելի աստղերին, այդ պատճառով էլ տարիներ առաջ ուզում էի աստղագետ դառնալ: Մի լավ պապարացի կա, անունն էլ` Հաբբլի աստղադիտակ, որ շատ ու շատ աստղերի մասին է մեզ պատմում: Հիմա Հաբբլից բացի ուրիշ պապարացիներ էլ կան, որոնք նեղություն չեն քաշում տիեզերք թռնելու ու իրենց սիրած աստղի հետևից ընկնելու համար, այլ Երկրի վրա պառկած, ռադիոալիք կամ այլ ճառագայթ են բռնում: 

Մի քիչ էլ պատմեմ իմ սիրելի աստղերի ու նրանց ապրելակերպի մասին:

Սիրիուս անունով այս հրաշքը գիշերային ակումբներ չի գնում, սակայն երկնքի ամենապայծառ աստղն է, չի շնանում, սակայն կոչվում է «Շան աստղ», քանի որ գտնվում է Մեծ շան համաստեղության մեջ: Ինքն առաջին աստղն էր, ում արագությունը հաշվեցին երկրացի գիտնականները: Մի հատ էլ փոքրիկ գաղտնիք ունի. իր կողքին գտնվող փոքրիկ Սիրիուս B-ն:

Սիրիուս

Արկտուր` թարգմանաբար Արջի պահապան անունով այս աստղը նարնջագույն հսկա է, բայց իրենից փոքրիկ աստղերին չի նեղացնում: Իր խենթությունն էլ այն է, որ իր լույսը հիմնականում ինֆրակարմիր տիրույթում է արձակում: Էս սիրուն տղան նաև կրկնակի աստղ է` կազմված է նույն ծանրության կենտրոնի շուրջ պտտվող երկու աստղերից:
Արկտուր
Բետելգեյզեն Արկտուրից ավելի մեծ է. նա կարմիր գերհսկա է ու այնքան էլ անվտանգ չէ: Բանն այն է, որ գերհսկաների վառելիքը շուտ է վերջանում, նրանք իրենց իսկ ծանրության պատճառով մասերի են բաժանվում ու դառնում գերնոր աստղ: Բետելգեյզեն ավելի քան 10 միլիոն լուսատարի հեռու է, այսինքն` նրա լույսը մեզ 10 միլիոն տարի անց է հասնում: Միգուցե՞ նա արդեն գերնոր հսկա է, իսկ մենք դեռ մի քանի միլիոն տարի առաջվա լույսն ենք տեսնում...


Բետելգեյզե
Իմ սիրելի աստղերի ցուցակն անհամար է, նրանց խենթություններն էլ զարմանալի են հասարակ մարդկանց ու անչափ հետաքրքիր` գիտնականների համար: Նրանք ամենասովորական աստղեր են` կազմված նույն ջրածնից ու հելիումից: Բայց դե գորշ թզուկից մինչև կարմիր գերհսկա տիրույթում ամենասիրված աստղը մեր Արեգակն է: Պատկերացնու՞մ եք, որ ինքը մի օր դեպրեսիայի մեջ ընկնի ու որոշի լույս չտալ, մենք 8 րոպե հետո սկսելու ենք մեռնել ամենադաժան մահով...



No comments:

Post a Comment