2015/04/23

Հետադարձ կայծակ

Դժվար է պատկերացնել, որ բնության մեջ հաճախ հանդիպող երևույթները կարող են մնալ աննկատ: Այդպիսին է ետադարձ կայծակը, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ երևույթ է:






Սովորաբար կայծակ առաջանում է, երբ ամպերը լիցքավորվում են բացասական լիցքով: Քանի որ երկիրը հաղորդիչ է, նրա վրա առաջանում(մակածվում) են դրական լիցքեր: Լարվածությունը մեծանում է ամպի և երկրի մակերևույթի միջև ու տեղի է ունենում պարպում՝ բոլորիս հայտնի կայծակը: Այն ընդունված է կոչել ուղիղ կայծակ, քանի որ լիցքերը ամպից անցնում են երկրին:

Երբ տեղի է ունենում կայծակ, բացասական լիցքերը՝ էլեկտրոնները, որոնք անցնում էին երկրի մակերևույթ, առաջացնում են շրջապատի օդի իոնացում, փաստորեն այն դարձնելով հաղորդիչ: Կայծակից հետո թե՛ ամպը, թե՛ երկիրը դրական են լիցքավորված, սակայն տարբեր պոտենցիալներ ունեն: Այդ իսկ պատճառով տեղի է ունենում լիցքերի վերաբաշխում՝ երկրից դեպի ամպ ուղղված հոսանք արդեն հաղորդիչ դարձած օդի տիրույթով: Այս հոսանքը կոչում են ետադարձ կայծակ:

Յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում ենք կայծակ, տեղի են ունենում հազարավոր տատանումներ՝ մեկ դեպի ամպը, մեկ ամպից երկիր: Ե՞րբևէ պատկերացրել եք:







No comments:

Post a Comment