2015/04/24

Կրկնակի ծիածան

Կրկնակի ծիածանը շատ հազվադեպ պատահող երևույթներից է: Քչերին է բախտ վիճակվել հանդիպել այս առաջին հայացքից հեքիաթային տեսարանին:



Ծիածան առաջանում է, երբ ջրի փոքրիկ մասնիկների՝ կաթիլների, մեջ տեղի է ունենում սպիտակ լույսի բաժանում գույների. յուրաքանչյուր գույն բեկվում է յուրովի: 



Սակայն երբեմն՝ կախված ընկնող սպիտակ լույսի անկյունից, կարող է տեղի ունենալ լույսի անդրադարձում կաթիլի ներքին պատից: Դրա հետևանքով, բացի հիմնական ծիածանից, ունենում ենք նաև շրջված ծիածան, փոքր ինչ հեռու գլխավորից: 


Վաղ առավոտն ու ուշ երեկոն կրկնակի ծիածան տեսնելու լավագույն ժամանակը են, այնպես որ առիթը բաց մի թողեք տեսնելու համար այս հրաշք երևույթը:

1 comment:

  1. https://scontent-ams.xx.fbcdn.net/hphotos-xaf1/v/t1.0-9/p180x540/10440292_655153944562499_6318014281249028513_n.jpg?oh=e3e07bbd48b288552620af673117af7a&oe=55CAB25E

    ReplyDelete